Փոքրիկի համար ընթերցանության օգուտները

Գրքերից ի՞նչ են հասկանում նորածինները:

Pufies էջի մայրիկներ, ձեզանից շատերը համաձայնեցին, որ երեխաների համար ընթերցելը լավ է: Եվ դա իսկապես այդպես է: Ավելին, այս թեմայի շուրջ բազում հետազոտություններ են անցկացվել, որի արդյունքում պարզվել է, որ ընթերցանությունը շատ դրական ազդեցություն է թողնում փոքրիկի վրա:
Ահա մի քանի դրական պատճառ Ձեր փոքրիկի համար արդեն սկսել ընթերցել հենց հիմա, եթե դեռ չեք սկսել.

1. Որակյալ ժամանակ փոքրիկի հետ

Ձեր նորածնի համար գիրք ընթերցելը անմիջական գործողություն է, որը դուք կարող եք դարձնել յուրահատուկ ժամանց: Դրա միջոցով փոքրիկը բացահայտում է Ձեր ձայնը, որը նրանց հանգստացնում է, և նպաստում հարմարավետ զգալ: Սա ձեր երկուսի մեջ մտերմություն ստեղծելու ամենալավ տարբերակներից մեկն է:

 

 

2. Օգնում է հետագայում ընթերցանության սովորություն ձեռք բերել


Չնայած նորածինը չի ըմբռնում, թե դուք ինչ եք ասում, միևնույն է, նրանք արդեն սկսում են հասկանալ Ձեր ձայնի ռիթմը, տոնը և հոլովումները: Որքան շատ բառերի փոքրիկները հանդիպեն, այդքան ավելի լավ պատրաստված կլինեն ինքնուրույն ընթերցանություն սկսելուն:

 

 

 

3. Այն օգտակար է մտածողության համար


Փոքրիկի համար ընթերցելը օգնում է կառուցել նրանց բառապաշարը, ինչպես նաև մաթեմատիկական գիտելիքները: Գոյություն ունի, նաև ուղիղ կապ փոքրիկի խոսքի և օրական լսած բառերի քանակի միջև: Երեխաները, ում ծնողները հաճախ են իրենց հետ խոսում, սովորաբար ստանդարտ մաթեմատիկական թեստերի ժամանակ ավելի բարձր արդյուքներ են ցուցաբերում:

 

 

4. Սովորեցնել զգացմունքները ճիշտ արտահայտել


Ձեր երեխան բազում զգացմունքների է հանդիպում ընթերցանության ժամանակ Ձեր գործածած տարբեր ձայների շնորհիվ, անկախ նրանից, որ դուք փոխում եք Ձեր ձայնը հատուկ կերպարի, թե հեքիաթի իրադարձություններն արտահայտելու համար: Նման զգացմունքներ անհնար է ապրել երաժշտություն լսելիս, կամ հեռուստացույց դիտելիս:

 

 

5. Միջող է ծանոթացնել նրանց պատկերների հետ


Մինչև 3 ամսեկան հասակը Ձեր երեխան կսկսի կենտրոնացնել իր աչքերը գրքերի էջերի պարզ նախշերի վրա: Պատկերզարդ գրքերը նորածնին ներկայացնում են բազում ձևեր, տառեր և գույներ, որոնք նրանք կսկսեն ճանաչել հետագա ամիսներին: Այն նաև նրանց համար կհեշտացնի հոլովակների բովանադկության ըմբռման գործընթացը:

 

6. Կարող եք ընտրել ցանկացած գիրք ըստ Ձեր ճաշակի


Քանի որ նորածինների համար խոսքերը դեռ անհասկանալի են, դուք կարող եք ընթերցել, ինչ-որ ցանկանում եք: Լուրեր, ռոմանտիկ գրականություն և նույնիսկ՝ «Հպարտություն և Նախապաշարմունք»: Կապ չունի, թե ինչ եք ընթերցում, կարևորն այն է, որ ընթերցեք:

 

 

 

 

Եթե դուք ունեք, որևիցէ լրացում ընթերցանության օգտակարության վերաբերյալ, խնդրում ենք կիսվել մեր Facebook-ի և Odnoklassniki-ի էջերում:
Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: