Ուրախ Ձմեռ

Երբ դրսում ձմեռ է, մենք ինքներս մեզ անըդհատ նույն հարցն ենք տալիս՝ «Այսօր դուրս գնանք, թե՞ ոչ»: Մենք Ձեզ տվեցինք այդ հարցը Pufies խմբի մայրիկներ, որպեսզի տեսնենք, թե ինչ կասի մեծամասնությունը: Ձեզանից ոմանք դրական արձագանք տվեցին այն մտքին, որ՝ «Թեկուզ և սառը, բայց մաքուր օդը օգտակար է փոքրիկների համար…»: Հաճելի ձմեռային զբոսանքի դուրս գալու համար «Երեխայի դիմադրողականությունը ամրացնելու համար, նույնիսկ կարճ ժամանակով…» հարկավոր է էսկիմոսի պես հագնված դուրս գնալ՝  «…գործած գուլպաներով, գլխարկով, ձեռնոցներով և հաստ հագուստով…», մի քանի տողեր են Ձեր մտքերից: Մյուսները նախընտրում են իրենց տանը մնալ, քան այս ցուրտ եղանակին՝ «…շատ ցածր ջերմաստիճանի կամ բազում վարակների… » պատճառով վտանգի տակ դնել իրենց փոքրիկների առողջությունը:

Արդյո՞ք ձմեռն իսկապես վտանգավոր է փոքրիկների համար:

Ահա մի քանի խորհուրդ ձմեռային զբոսանքների մասին:

Երեխայի դիմադրողականության բարձրացման և իմունիտետի ամրացման համար տարվա բոլոր չորս եղանակներն էլ կարևոր են: Տանը երկար ժամանակ մնալը, նույնպես կարող է վնասել փոքրիկի առողջությանը. տան օդը հաճախ չոր է և ախտոտված կահույքի փոշով, ինչը կարող է ալերգիայի պատճառ դառնալ:

Երկրորդ ամսից սկսած դուք կարող եք վայելել, ձմեռային զբոսանքները, քանի դեռ եղանակը քամոտ չէ, և ջերմաստիճանը -5-ից բարձր է: Ձյունը սովորաբար ավելի վառ է դարձնում ձմեռային արկածները, քանի դեռ այն ճանապարհներն ու նրբանցքները փոքրիկների և իրենց սալյակների համար անանցանելի չի դարձնում: Ձեր ձմեռային զվարճանքն ունենալու համար, լավագույն ժամերը 12-16-ն ընկած ժամանակհատվածն է, երբ դրսում դեռ տաք է: Նույնիսկ, 20 րոպեն բավական է դուրս գնալու համար: Ամեն ձմեռային զբոսանքից առաջ, կարևոր է հիշել մանկական խոնավեցնող քսուկների օգտագորման մասին, դրանք պաշտպանում են փոքրիկների մաշկը չոր քամուց:

note1

 

Հագուստը ձմեռային զվարճանքների ամենակարևոր մասերից մեկն է: Նախընտրելի է երեխային «շերտերով» հագցնել, միախառնելով բամբակյա ներքնազգեստն ու բրդյա հագուստը: Բամբակը, իր փափկությամբ լավ է երեխայի համար, քանի որ այն մաշկը չի գրգռում, իսկ բուրդը քաշում է խոնավությունը, և փոքրիկին տաք է պահում: Երբ շերտերով եք հագցնում, միշտ հնարավորություն եք ունենում, տուն վարադառնալիս, կամ տաք եղանակի դեպքում հանել որոշ հագուստ: Ինչպես Դուք, մայրիկները նույնպես կիսվել են իրենց կարծիքով, որ բավական է երեխային հագցնել՝ «2 զույգ գուլպա, զուգագուլպա, ժիլետ, շապիկ, հաստ սվիտեր, բաճկոն և անջրանցիկ տաբատ: Ընդամենը: 🙂 Վերոնշյալը շարֆի, ձեռնոցների և երկարաճիտ կոշիկների հետ միասին» երեխային տաք կպահի: Եվ միևնույն է, զգույշ եղեք և Ձեր փոքրիկին չափից ավելին մի հագցրեք, քանի որ երեխաները իրենց ավելի լավ են զգում ցրտին, քան շոգին:

note2

 

Դեռևս, բացի հագուստից, այլ կարևոր պարագաներ էլ կան, որոնց մասին պետք է չմոռանաք, երբ դուրս եք գնում, նամանավանդ, երբ երեխան դեռ շատ փոքր է: Երեխայի պայուսակում, բացի ռետինե ծծակից կարող եք նաև ունենալ՝ Pufies խոնավ անձեռոցիկներ, Pufies տակդիրներ, նուրբ մաշկի համար նախատեսված մանկական քսուկ, և ավել հագուստ: Եթե երեխան արդեն կրծքով կերակրվելու տարիքից մեծ է, դուք նաև Ձեզ հետ կարող եք վերցնել՝ թեթև կերակուր, ջուր, և անձեռոցիկներ, որոնք երբեք ավելորդ չեն լինում:

Մի քանի խորհուրդ նորածինների համար՝

Խորհուրդ 1. Եթե առաջին անգամ եք Ձեր փոքրիկի հետ զբոսանքի դուրս գալիս, ցանկալի է, մինչ այդ, մի փոքր «մարզվել»: Օրինակ՝ կարող եք 5-10 րոպե պատշգամբում կանգնել:

Խորհուրդ 2. Դուք կարող եք զբոսանքի դուրս գալ, նույնիսկ երբ երեխան քնած է: Մաքուր օդ շնչելը օգտակար է երեխայի համար:

Խորհուրդ 3. Մանկասալյակը հնարավորինս հաճախ հարկավոր է տեղաշարժել, քանզի մի տեղում երկար ժամանակ մնալիս երեխան կարող է հեշտ մրսել:

Խորհուրդ 4. Երեխայի տաք և սառը լինելը ստուգելու ամենահեշտ միջոցը, դա նրան ճակատին կամ այտերին հպվելն է:

Խորհուրդ 5. Եթե դրսում շատ ցուրտ է զբոսանքի գնալու համար, աշխատեք հնարավորինս թարմ օդը պահել սենյակում: Կամ եթե տանը պատշգամբ ունեք, որը աղմկոտ փողոցի վրա չէ, փոքրիկի հետ կարող եք մի քանի րոպեյով այնտեղ անցկացնել:

Խորհուրդ մանուկների համար, ովքեր արդեն կարողանում են ինքնուրույն քայլել՝

Ցույց տվեք ձմռան և ձյունի ուրախ կողմը, որպեսզի նրանք տեսնեն ինչքան զվարճալի դրանք կարող են լինել՝ սահնակով սահել, ձնեմարդ սարքել, ձնագնդիկ խաղալ, նույնիսկ կարող եք թույլ տալ Ձեր փոքրիկին տան դիմացի ձյունը մաքրել:

note3

 

Pufies խմբի ծնողներ մենք ստացել ենք բազում նկարներ և հոլովակներ Ձեր փոքրիկների ձմեռային զվարճանքների վերաբերյալ: Շնորհակալություն այս սառը փետրվարյան օրերը ջերմացնող մեկնաբանություններով մեզ հետ կիսվելու համար: