ԻՆՉՊԵՍ ՀԱԳՑՆԵԼ ՁԵՐ ԲԱԼԻԿԻՆ ԱՄԵՆ ԵՂԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Երեխաների հագուստ գնելը մայրիկների ամենասիրելի զբաղմունքներից մեկն է: Ախր դրանք այնքա՜ն գեղեցիկ են: Իհարկե, միայն գեղեցկության պատճառով չէ, որ գնում ենք վերնաշապիկ կամ տաբատ: Հագուստը պետք է պատրաստված լինի որակյալ հումքից և պահի բալիկին տաք կամ զով՝ կախված եղանակից: Մենք կարծում ենք, որ աշունը (և գարունը) ամենաբարդ եղանակներն են, նույնիսկ մեր՝ մեծահասակների համար: Դուրս ես գալիս արևոտ եղանակին և հաջորդ րոպեին սկսում ես մրսել: Ուրեմն ինչպե՞ս իմանալ՝ արդյոք երեխան իրեն հարմարավետ է զգում թե ոչ:

Երեխային ճանաչելը Ձեր ամենակարևոր առավելությունն է

Ինտերնետում կան բազմաթիվ խորհուրդներ երեխաներին ճիշտ հագցնելու վերաբերյալ, սակայն Ձեր ամենամեծ առավելությունը Ձեր երեխային լավ ճանաչելն է: Ուշադիր եղեք նրա՝ անհարմարություն զգալու նշանների հանդեպ: Դուք շատ շուտ կսովորեք տարբերակել, թե երբ է Ձեր բալիկը վատ զգում իրեն: Դրանից հետո արդեն հեշտ է կողմնորոշվել՝ երեխան մրսում է թե շոգում: Վստահեք Ձեր ինտուիցիային: Ընդհանրապես, եթե փոքրիկը հանգիստ և ուրախ է, ուրեմն Դուք ճիշտ եք հագցրել նրան:

Ինչպես հագցնել երեխաներին

Սկզբի համար հագցրեք Ձեր երեխային հագուստի նույն քանակի շերտերով, որքան դուք եք հագնվում: Իհարկե, վերցրեք լրացուցիչ սվիտեր՝ ցուրտ եղանակի համար: Փորձեք չափից շատ չհագցնել բալիկին. մինչդեռ մեր երեխաները չպետք է անհարմար հագնվեն, մենք հաճախ չափազանց տաք ենք հագցնում նրանց՝ վախենալով, որ կմրսեն: Երբ եղանակը շատ սառն է, ավելի լավ է երեխային հագցնել մի քանի շերտ բարակ, քան մեկ շերտ շատ հաստ հագուստ, որովհետև այդ դեպքում կկարողանաք հանել դրանք ներս ու դուրս անելիս: Նույնը վերաբերում է հակառակ իրավիճակին՝ երբ դրսում շոգ է, սակայն կարող է տաք հագուստ պետք գալ:

Մի քանի այլ խորհուրդ

Գլխարկներն ու ձեռնոցները Ձեր լավագույն բարեկամն են: Դրանք հանելը հեշտ է, սակայն դրանք այնքան տաքուկ են 🙂 Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա մեկ զույգ տաք ձմեռային կոշիկ, քանի որ ոտքերն ավելի շուտ են սառում, քան մարմնի այլ մասերը: Եթե անհանգիստ եք, որ Ձեր երեխան մրսում է, ուշադիր եղեք այս նշանների հանդեպ՝ նա լաց է լինում կամ բողոքում է, և նրա ականջները, ձեռքի ու ոտքի մատները սառն են:

 

Pufies մայրիկներ, ինչպիսի՞ն է աշնանային հագուստի հետ կապված ձեր փորձը՝ խնդրում ենք կիսվել Ձեր խորհուրդներով մեր էջում: