Փոքրիկի Սբ. Զատիկը

Մի քանի խորհուրդ Pufies-ի կողմից տոների համար

Յուրաքանչյուր տոն առիթ դարձրեք Ձեր փոքրիկին ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու արժեքը գնահատելու համար: Փոքրիկների համար, ամենակարևորը Ձեր պարգևած զգացմունքն է, որը հիմք է հանդիսանում ապագա տոները նշելիս: Ընդամենը պետք է նրանց ներգրավել ընթացքի մեջ, և տոնը վերածել զվարճանքի:

Ահա մի քանի խորհուրդ մեր կողմից փոքրիկի հետ հիանալի Սբ. Զատիկ նշելու համար.

1. Ձվիկները ներկեք միասին

^07E398F03665979259A7375499240834111BB9E617673190EA^pimgpsh_fullsize_distr
Երեխան անպայման պետք է մայրիկի և հայրիկի հետ քաոս ստեղծի: Իհարկե, մի քանի ձվիկ կարող է կոտրվել, և շատ ներկեր կթափվեն, բայց անհանգստանալու կարիք չկա: Կարևոր է, որ պոլիէթիլենային ծածկով բավական տարածք ծածկեք, ձեռքի տակ անձեռոցիկներ ունենաք, և համապատասխան հագուստ կրեք: Ինչ վերաբերում է հագուստին. ընտրեք հարմարավետ հագուստ՝ Ձեզ համար ընտրեք այնպիսի բան, որի վնասման պատճառով չեք վրդովվի, իսկ փոքրիկի համար ընտրեք հեշտ լվացվող մի բան՝ մենք խորհուրդ կտանք գունավոր Pufies տակդիր, իսկ հետո լոգանք 😉

 

2. Թույլ տվեք, որ փոքրիկները մասնակցեն Սբ. Զատիկի հացի պատրաստմանը.

12_04Մենք գիտենք, որ սովորաբար երեխաների ներկայությամբ թխելը լավ ավարտ չի ունենում, բայց Սբ. Զատիկյան հացը թխելիս նրանց Ձեր կողքին ունենալը լավ միտք է: Բույրի միջոցով նրանց մոտ իմացական հիշողություն կստեղծվի, որը միշտ կհիշեցնի նրանց Ձեզ հետ անցկացրած ուրախ ընտանեկան տոների մասին: Եվ եթե երեխաներն արդեն բավականին մեծ են Ձեր գործողությունները կրկնօրինակելու համար, թխելու փորձն ամեն ինչ, էլ ավելի հիանալի կդարձնի:

 

3. Փոքրիկների համար Սբ. Զատիկյան զամբյուղ պատրաստեք.

^70160966894440FB60CE64A021DDB814DEC8FBA8E1412F92C9^pimgpsh_fullsize_distr

 

 

Բոլորը սիրում են նվերներ: Ավելին, յուրաքանչյուր տարի հատուկ զամբյուղով նվեր ստանալը մեծ տպավորություն կթողնի Ձեզ վրա: Զամբյուղով նվերը հետաքրքիր դարձնելու համար առաջարկում ենք նրա մեջ տեղադրել՝ նապաստակ հողաթափեր, գունավոր գլխարկներ, նոր խաղալիքներ, ալբոմներ, ռետինե ծծակներ, հարմարավետ շապիկներ, և այլն:

 

4. Ներգրավեք նրանց սեղանի շուրջ.

^3494D02C16CBA92593D35C2CC6B0F73E75D0484A7309570150^pimgpsh_fullsize_distr

 

 

Ուշադրությունը գրավելու համար կարող եք փոքրիկներին նապաստակի հագուստ հագցնել, որպեսզի իրենց մեկուսացված չզգան: Եթե երեխան մեծ է կարող եք մտածել տոնական ուտելիքով կիսվելու, ձվիկներով կռվելու, և տոնը յուրահատուկ դարձնելու մասին:

 

 

5. Հրավիրեք նրանց ընկերներին.

^1C930D4204F901A14EC2ECA5D04D25E6F59F2E48A9551787F0^pimgpsh_fullsize_distr

 

Որքան էլ ծնողները զվարճալի լինեն, քո տարիքի ընկեր և մի քանի խաղալիք ունենալը միշտ ցանկալի է: Բոլորը երջանիկ կլինեն, եթե կարողանաք մեկ այլ երեխայի հրավիրել՝ նրանց միասին խաղալու համար:

 

 

 

 

6. Լավ օրինակ ծառայեք.

^03ED8DB87689ED21A0DDA455A8DE252F4ED81E5BAA7CBB8DBA^pimgpsh_fullsize_distr

 

Նրանք կրկնօրինակում են Ձեր յուրաքանչյուր գործողությունը, այնպես որ զվարճացեք և նրանք էլ նույնը կանեն 😉

 

 

 

 

Հուսով ենք, այս խորհուրդներն օգտակար էին: Ուրախ կլինենք մեր էջում լսել Ձեր կարծիքները:

Ձեզ ուրա՛խ Սբ. Զատիկ, ընտանիքի և ընկերների հետ միասին:


«Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
«Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: