Մայրիկ արի խաղանք

Ցուրտ եղանակին մենք հակված ենք ավելի շատ ժամանակ անցկացնել տանը: Բայց անհանգիստ փոքրիկներին միշտ պետք է զբաղեցնել: Առաջարկում ենք մի քանի տարբերակ թե ինչպես զբաղեցնել փոքրիկներին տանը:

21. Վերցրեք ստվարաթղթե արկղ եւ գործի դրեք Ձեր ստեղծագործական երեւակայությունը: Արկղից կարող եք պատրաստել՝ գնացք, ավտոմեքենա, ինքնաթիռ կամ տնակ:

 

 

 

 

12. Կպչող ժապավենով պատրաստեք դռնակ, որին Ձեր փողրիկը պետք ե փորձի նետելով փաքցնել ճմրթաց թերթերից արած գնդեր (կամ բամբակյա գնդակներ): Սա հանդիսանում է հիանալի միջոց տնային պայմաններում զարգացնել ձեր փոքրիկի շարժական մոտորիկան:

 

 

 

 

4a3. Ակնթարթային թխվածքների պատրաստումը փոքրիկների սիրելի զբաղմունքներից է: Խառնեք բլիթները ջրով և թույլ տվեք փոքրիկներին պարզապես զվարճանալ: Կարող եք Ձեր ցանկությամբ նաև ավելացնել սննդային գունաներկեր: Կարող եք բլիթները տեղադրել հին վերնաշապիկի կամ սրբիչի վրա, որպեսզի շատ չկեղտոտեք բնակարանը:

 

 

 

54. Բոուլինգ տանը Ձեր և ձեր փոքրիկի համար! Վերցրեք որպես թիրախ տարբեր առարկաներ՝ դատարկ շշեր, ոլորած սրբիչից սարգած խողովակներ կամ զուգարանի թղթեր և փոքր գնդակով փորձեք դրանք խփել և վայր նետել:

 

 

 

 

65. Ստեղծենք մանկական ոճի վզնոց: Վերցրեք մի կտոր ամուր թել (կամ կոշկաքուղ քանի որ այն ունի ամուր ծայրեր) եւ վրան շարեք առարկաներ՝ ուլունքներ, խաղալիք գնդիկներ, կամ խոշոր մակարոններ: Սա կօգնի զարգացնել փոքրիկի ուշադրությունը:

 

 

 

36. Վերցրեք հին թերթերից պատրաստած գնդակներ և կազմակերպեք մրցույթ, թե ով ավելի շատ գնդակ կնետի նշված տեղը: Այս խաղը կնպաստի երեխայի շարժական համակարգի զարգացմանը:

 

 

 

 

87. Ահա մի կպչուն, սակայն մաքուր եւ հեշտ զգայական խաղ: Տոպրակի մեջ լցրեք մի քիչ մազերի գել (կամ մարմնի քսուկ) մեջը ավելացրեք տարբեր խաղալիքներ և պարզապես հետևեք թե ինչպես է զվարճանում Ձեր փոքրիկը այդ կպչուն խաղալիքներով:

 

 

 

 

 

98. Հատակին ժապավենով տարբեր ձևերի գիծ ստացեք (զիգզագ կամ ուղիղ) եւ փոքրիկին ասեք որ անցնի այդ գծերի վրայով փորձելով պահել հավասարակշռությունը: Նրան կարող են նաև խնդրել հետ քայլել նույն գծով: Հիանալի վարժանք է երեխայի համար:

 

 

 

109. Վերցրեք փոքր գնդիկներ կամ իրեր որոնք փոքրիկը կփորձի գցել շշի կամ անցք ունեցող տուփի մեջ: Այս խաղի ընթացքում միշտ եղեք զգույշ և երեխայի կողքին:

 

 

 

1110. Խաղ խմորով: Երբեմն հաճելի է իրար հետ խառնել տարբեր նյութեր: Երեխաները սիրում են ուսումնասիրել օրինակ՝ երբ ալյուրին ավելացնում ես մանկական ձեթ և խառնում: Թողեքնում որ երեխան ստացված խմորից ձևավորի տարբեր իրեր և զվարճանա:

 

 

 Մեկնաբանություններում կիսվեք Ձեր կարծիքով թե որն է Ձեր նախընտրած առաջարկը: