Զվարճացեք երեխայի պես

Շփումը մանուկ հասակից

Pufies խմբի մայրիկներ, մեր հարցման ժամանակ ձեզանից շատերը ասել էին, որ երաժշտություն լսելը կարևոր է երեխայի համար: Ոմանք, նույնիսկ նշել էին, որ երաժշտություն լսելը առողջ հոգեկան աշխարհի ստեղծման լավ մեթոդ է: Մենք կրկին կվերադառնանք այս թեմային, բայց հիմա կխոսենք այն մասին, թե ինչպես է երաժշտությունն օգնում Ձեր փոքրիկին շփման մեջ: Այո՛, մենք խոսում ենք միջոցառումների մասին:

Թվում է թե փոքրիկները շատ բան չեն հասկանում, բայց երբեք մի թերագնահատեք նրանց: Երեխայի և երաժշտության, նկարչության, կամ պարի պես արվեստների մեջ յուրաքանչյուր շփում կյանքի մասին շատ բան է նրան սովորեցնում:

Անկասկած կյանքը վայելելու, ուրախ ժամանակ անցկացնելու և ընկերներ ձեռք բերելու գիտելիքները կյանքում օգտակար են: Փոքրիկների մոտ դրա զարգացման ամենալավ ժամանակը մանուկ հասակն է:

Այսպիսով՝ հյուրընկալեք բազում մանուկների և իրենց ծնողներին, լավ երաժշտացանկ ստեղծեք, գունավավոր միջավայր ապահովեք, և մի քանի նկատառում ունեցեք.

note_51. Հաշվի առեք տարիքային տարբերությունները:

Կյանքի առաջին տարիներին, նույնիսկ մի փոքր տարիքային տարբերությունը մեծ նշանակություն ունի: Տարիքով ավելի փոքր երեխաները կարող են սովորել մեծերից, բայց միևնույն ժամանակ հնարավոր է մեկուսացված զգան իրենց: Պետք է պարտադիր հաշվի առնեք, որ գոնե մի քանի երեխա նույն տարիքի լինեն, որպեսզի միասին բացահայտումներ անեն:

 

note_12. Ապահովեք խաղը:

Փոքրիկներին կարելի է հեշտությամբ զբաղեցնել: Նրանց համար ամեն ինչ հետաքրքիր է, ինչն էլ առիթ է հանդիսանում նրանց շարունակ միմյանց կրկնօրինակումը: Այնպես որ, անպայման ամեն խաղալիքից գոնե երկուսը ունեցեք: Լավ կլինի, որ Ձեր փոքրիկի սիրելի խաղալիքը չընդգրկեք խաղերի մեջ, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից: Ինչքան շատ խաղալիքներ և իրեր ունենաք երեխաների փոխշփումն ապահովելու համար, այդքան լավ:

 

note_3_no_frame

3. Ապահովեք հարմարավետությունը,

որը բարձր տրամադրության և անմիջական շփման ամենակարևոր հանգամանքն է: Փոքրիկների հարմար հագուստը, չոր տակդիրը, ինչպես նաև շրջապատող միջավայրում գունավոր և տեսողական խթանիչները ստեղծում են հարմարավետություն: Խաղալիքները փոխշփման միակ միջոցը չեն, նկարները նույնպես նպաստում են դրան: Այդ ժամանակ Pufies տակդիրները կարող են օգնել երեխային չոր և հարմարավետ մնալ, որպեսզի նրանք կարողանան հանգիստ խաղալ իրենց նոր ընկերների հետ: Տակդիրների գեղեցիկ նկարները, նաև հանդիսանում են խաղի պարագա և երևակայության զարգացման գործոն:

 

note_2

4. Փոքրիկներին ազատ թողեք, բայց միշտ պահեք ուշադրության կենտրոնում:

Երեխաները ինքնուրույն կշփվեն, դուք մտածեք ծնողների փոխշփման մասին, որպեսզի զբաղեցնեք նրանց: Սակայն, ընթացքում միշտ հետևեք փոքրիկներին, և հարկ եղած դեպքում պատրաստ եղեք նրանց ընթարումները լուծել: Դա անելու ամենալավ միջոցը երեխաների ուշադրությունը նոր պարագայի վրա շեղելն է, օրինակ՝ տակդիրների վրայի մուլտհերոսների: 🙂

 

note_45. Ցույց տվեք, թե ինչպես է դա արվում:

Լավ օրինակ ծառայեք: Շփվեք և ծնողների, և երեխաների հետ: Ցույց տվեք Ձեր փոքրիկին, որ դուք հետաքրքված եք իրավիճակով և այդ ամենը շատ կարևոր է Ձեզ համար: Այլ կերպ ասած՝ զվարճացե՛ք:

 

 

 

Երբ նրանք հարմարվեն այդ գաղափարին, շատ շուտով կսկսեն իրենց հարմարավետ զգալ, և հենց իրենք Ձեզ կսովորեցնեն, ինչպես զվարճանալ և կյանքը վայելել: Այնպես որ, մենք խորհուրդ ենք տալիս երկար չսպասել՝ հավաքնենրը հնարավորինս շուտ սկսեք:

Մենք Ձեզ ուրախ ժամանց ենք մաղթում, և եթե կա մեկը, ով կարծում եք չի ընդունի Ձեր խնջույքի հրավերը, օգտագործեք այս հոդվածը նրանց մոտիվացնելու համար: 😉