Ինչպես պատրաստվել երեխայի՝ մանկապարտեզ հաճախելու առաջին օրվան
Ժամանակն արդեն եկե՞լ է: Մենք գիտենք, թե որքան կարևոր է այս պահը Ձեր համար՝ Ձեր բալիկը գնալու է մանկապարտեզ: Մենք նաև գիտենք, որ դուք երբեք ամբողջովին պատրաստ չեք լինի նրանց բաց թողնել տնից: Երբեմն ամենասկզբում հարմարվելը բարդ է, և մենք դա հասկանում ենք: Ահա թե ինչու ենք մենք հավաքել մի շարք օգտակար խորհուրդներ, որոնք կարող են հեշտացնել այս գործընթացը Ձեր և Ձեր երեխայի համար: Սկսենք.
1. Ժամանակի ճիշտ կառավարումը շատ կարևոր է
Մինչ այսօր դուք արդեն ունեիք ձևավորված առավոտյան ռեժիմ Ձեր բալիկի համար: Այժմ պետք է այն որոշակի փոփոխությունների ենթարկեք: Դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինեք ամեն ինչի:
Ավելացրեք լրացուցիչ 30 րոպե Ձեր սովորական պատրաստվելու ժամանակին:
Այս կերպ դուք չեք ուշանա, եթե առավոտյան որևէ չնախատեսված բան պատահի: Նույնիսկ եթե վերջում ազատ ժամանակ մնա, կարող եք խաղալ Ձեր բալիկի հետ և ժամանակն աննկատ կանցնի:
2. Հնարավորինս պատրաստվեք նախորդ օրվանից սկսած
Փորձեք նախորդ երեկոյան պատրաստել բալիկի մանկապարտեզի իրերը՝ տակդիրներ, լրացուցիչ հագուստ և այլն:
Այդպես դուք կխնայեք առավոտյան քնի լրացուցիչ 15 րոպե: Եվ հիշեք, որքան էլ փորձեք ամեն ինչ պլանավորել, միևնույն է որոշ բաներ Ձեր ծրագրածով չեն ընթանալու: Եվ դա լրիվ նորմալ է:
3. Ծանոթացեք Ձեր բալիկների դաստիարակների հետ
Դուք ավելի անհոգ կլինեք, եթե վստահեք նրանց: Եթե Դուք Ձեզ ազատ զգաք դաստիարակների հետ, կարող եք խորհուրդ հարցնել նրանցից, և նույնիսկ ինքներդ կիսվեք Ձեր բալիկի խնամքի որոշ հատուկ ցուցումներով, եթե այդպիսիք կան:
Դուք կարող եք հարցեր տալ նրանց և կիսվել Ձեր անհանգստություններով:
Նրանք մեծ փորձ ունեն և կօգնեն Ձեզ և Ձեր բալիկին շուտ հարմարվել մանկապարտեզին:
4. Ձեր երեխային մի քանի անգամ նախօրոք բերեք մանկապարտեզ
Մի մնացեք շատ երկար, սակայն համոզվեք, որ երեխան սովորել է նոր վայրին, որպեսզի երբ ժամանակը գա, նա չհայտնվի անծանոթ միջավայրում:
Թույլ տվեք երեխային ինքնուրույն ուսումնասիրել տարածքը:
Սա մեծ փոփոխություն է ոչ միայն Ձեր, այլև Ձեր բալիկի համար: Հիշեցրեք նրան, որ նա շուտով պետք է հաճախի մանկապարտեզ և որքան հնարավոր է շատ պատմեք, թե ինչեր է այնտեղ անելու: Ցույց տվեք, որ ուրախ եք, որ նա մանկապարտեզ է գնալու: Եթե երեխան ունի մեծ քույր կամ եղբայր, պատմեք նրան, թե ինչ են նրանք անում մանկապարտեզում: Դա կօգնի նրան հասկանալ, որ դա լրիվ նորմալ երևույթ է՝ յուրաքանչյուրը որևէ բան է անում օրվա ընթացքում 🙂
5. Ներգրավեք Ձեր երեխային մանկապարտեզին պատրաստվելու գործում
Դուք կարող եք թույլ տալ նրան ընտրել ինչ հագնի կամ ինչ խաղալիք վերցնի իր հետ: Այս ժամանակահատվածում կարիք չկա մեծ փոփոխություններ մտցնել Ձեր բալիկի կյանքում, օրինակ սովորեցնել գիշերանոթին կամ առանձին քնելուն: Համոզվեք, որ տանը եղած ժամանակ նրա օրն անցնում է սովորականի պես: Հնարավոր է, որ երեխան սրտնեղած զգա իրեն մանկապարտեզում մենակ թողնելու պահին. եթե գաք 15 րոպե շուտ, ժամանակ կունենաք նրան հանգստացնելու և որևէ ակտիվ խաղի մեջ ներգրավելու:
Երեխան այնքան էլ չի վշտանա Ձեր հեռանալու համար, եթե այդ պահին որևէ հետաքրքիր զբաղմունք ունենա:
Եթե Ձեր բալիկի համար շատ ծանր է Ձեր հեռանալու պահը, ապա կարելի է խնդրել, որ բալիկին մանկապարտեզ տանի հայրիկը կամ այլ բարեկամ/ ընկեր, ում բալիկը ճանաչում է:
Ի՞նչ եք կարծում, Pufies մայրիկներ: Մենք շատ կցանկանայինք լսել նաև Ձեր խորհուրդները, հատկապես այն մայրիկների, որոնք արդեն անցել են այս ամենի միջով: Եվ հիշեք՝ մանկապարտեզում շա՜տ լավ է լինելու 🙂