Ամառը փոքրիկի հետ

Ինչո՞վ եք զբաղվում Ձեր փոքրիկի հետ միասին ամառային տաք օրերին

Արդեն ամառ է, և եթե անկեղծ լինենք, ապա փոքրիկի հետ կյանքը հեշտ չէ, բայց միանշանակ հետաքրքի՛ր է: Դուք հիմա հնարավորություն ունեք փոքրիկների հետ դուրս գալու, և նրանց՝ կյանքի բազմազանության և հարստության հետ ծանոթացնելու: Սա նաև հիանալի է կյանքին նոր կողմից նայելու համար, քանի որ այն ինչ-որ Ձեզ վաղուց ծանոթ է նորովի կբացահայտեք Ձեր փոքրիկի առաջին փորձություններով: Սկզբի համար, ահա մի քանի խորհուրդ մեր կողմից.

1. Գնացեք լողավազան

Այս շոգ եղանակին զովանալու համար լավագույն միջոցը լողավազան այցելելն է՝ հատկապես, որ փոքրիկները սիրում են լողալ: Սա Ձեզ համար նույնպես հիանալի հնարավորություն է: Միգուցե ստիպված լինեք հրաժարվել ջրացատկերից փոքրիկի հանդեպ ուշադիր լինելու պատճառով, բայց վստահեցնում ենք, որ Ձեր փոքրիկին լողավազանում Ձեզանից լավ զվարճանլիս տեսնելը ավելի հաճելի է: Ավելին, եթե լողավազանը մաքուր է, մանրէների մասին անհանգստանալու կարիք չկա, ինչպես ծովի, գետի կամ լճի դեպքում:

 

2. Կազմակերպեք պիկնիկ բնության գրկում

Անկասկած Ձեր մոտակայքում կա այգի, կամ նույնիկս լեռ, գետ կամ դաշտ: Վերցրեք Ձեր կերակուրը և գնացեք այնտեղ: Թույլ տվեք Ձեր փոքրիկին ոտքերի տակ զգալ խոտը, պարկել Ձեր գոքին և դիտել քամուց ճոճվող տերևները: Նույնիսկ, եթե նրանք դեռ փոքր են գնդակով խաղալու համար, մյուսների խաղը կզվարճացնի նրանց: Բացօթյա խաղերը, հեծանիվները, շունիկները, թռչունները և այլ կենդանիները՝ այս բոլորը հինգ աստղանի զվարճանքներ են: Միայն հողն ուսումնասիրելը և խոտ պոկելը, արդեն-իսկ նրանց շատ բան է սովորեցնում այն մոլորակի մասին, որտեղ նրանք ապրում են: Վստահ լինելու համար, որ երեխան իրեն լավ է զգում՝ օգտագործեք Pufies տակդիր, և թուլյ տվեք նրանց սկսել իրենց ուսումնասիրությունը:

 

3. Ինչ-որ բան տնկեք

Փոքրիկին պատասխանատվություն սովորեցնելու համար: Շատ լավ մեթոդ է ինչ-որ բան տնկել, և նրա հետ հետևել աճին, ավելի լավ մեթոդ չկա: Դա կարող է լինել տանը՝ ծաղիկ, կամ մոտակա այգում՝ ծառ: Միայն պատկերացրեք՝ Ձեր արդեն դեռահաս փոքրիկին իր ընկերոջ հետ, իրենց կյանքի ճանապարհի սկզբում տնկած ծառի ստվերում նստած: Սա բավարար պատճառ չէ՞:

 

4. Նրան ծանոթացրեք կենդանական աշխարհի հետ

Այստեղ նույնպես ամենակարևորը հարմարավետությունն է, քանի որ կենդանու հետ հանդիպումը ժամանակ է պահանջում: Բավարար քանակությամբ Pufies տակդիրներ վերցրեք և գնացեք հնարավորինս շատ կենդանիների տեսնելու: Կարող եք գնալ կենդանաբանական այգի, որպեսզի նրանք տեսնեն երկիրը կազմող կենդանիների բազմությունը, կամ նույնիսկ, երկար էկո-տուր: Գնացեք քաղաքից դուրս, ցույց տվեք, որտեղից են ձվիկները, ինչպես ենք կաթ ստանում, և մարդկանց, ձիերի, իշուկների, շների և այլ կենդանիների միջև կապը: Դա անկասկած կհիացնի նրանց:

 

5. Մտածեք դասընթացի մասին

Ամառը միայն փոքրիկի համար չէ: Երբևէ մտածե՞լ եք Ձեր լեզվական գիտելիքները կամ յոգայի հմտությունները բարելավելու մասին: Երկու տարբերակն էլ փոքրիկի համար, նույնպես օգտակար են: Միայն Ձեր զարգացման փորձերը տեսնելով, նրանք կյանքում ավելի պահանջկոտ կլինեն: Իսկ լեզվի հետևանքների կամ ճկունության մասին դուք մեզնից ավելին գիտեք, ապա ինչի՞ եք սպասում:

 

6. Լավ սնվեք

Ամառ… համեղ մրգերի և բանջարեղենների շրջան: Եթե նրանք անցել են կրծքով կերակրման ժամանակահատվածը, ապա միայն Ձեր սիրելի միրգը մի ընտրեք, թույլ տվեք նրանց ամեն ինչ փորձել: Թարմ բանջարեղենների և մրգերի խառնուրդը երեխաների համար ավելի դուրեկան է քան խանութի պատրաստի պահածոները: Լիարժեք օգտագործեք ամռան հրաշալիքները և ամառը հիշարժան դարձրեք:

 

 

Այս զվարճանքներից, ո՞րն եք ամենաշատը ցանկանում փորձել: Կիսվեք մեզ հետ մեր Facebook-ի և Odnoklassniki-ի էջերում, և մենք կփորձենք առաջարկել ավելին 😉