ԶԱՐՄԱՆԱԼԻ ՓԱՍՏԵՐ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երկվորյակների հետ կրկնակի դժվա՞ր է: Միգուցե, սակայն մենք կարծում ենք, որ նրանց միջև ստեղծվող կապը հրաշալի է: Ի՞նչ եք կարծում՝ շա՞տ բան գիտեք երկվորյակների մասին: Շարունակեք կարդալ և կպարզեք:

Ինչպե՞ս տարբերել երկվորյակներին

Ինչպես հայտնի է, գոյություն ունի երկվորյակների երկու տեսակ՝ երկձվանի և միաձվանի, և վերջիններին միմյանցից տարբերելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ուրեմն ինչպե՞ս տարբերել նրանց: Մատնահետքերից բացի, տարբեր են նաև երկվորյակների պորտերը: Քանի որ պորտը պորտալարի առանձնանալուց հետո մնացած սպի է, այն ոչ մի կապ չունի գենետիկայի հետ, հետևաբար, երկվորյակների պորտերը տարբեր տեսք ունեն:

Արդյոք երկվորյակները միմյանց հետ ա՞յլ կերպ են հաղորդակցվում

Շատ հնարավոր է: Կողքից կարող է թվալ, որ բալիկներն անիմաստ ձայներ են հանում, սակայն դա կարող է լինել նաև երկվորյակների կողմից ստեղծված լեզու՝ կրիպտոֆազիա: Հետազոտությունը ցույց է տվել, որ երկվորյակների շուրջ 40%-ը մշակում են իրենց սեփական շփման լեզուն:

Ե՞րբ են նրանք առաջին անգամ կապ հաստատում իրար հետ

Երկվորյակ ունեցող ոչ մի մայր չի զարմանա, եթե մենք ասենք, որ երկվորյակները սկսում են շփվել իրար հետ արգանդում գտնվելու ժամանակվանից սկսած: Շատ հաճախ նրանց իմաստավորված կապը հաստատվում է հղիության 14-րդ շաբաթից, այնպես որ զարմանալի չէ, որ նրանք այդպես անբաժան են հետագա կյանքի ընթացքում:

Ո՞ւմ մոտ է ավելի հավանական երկվորյակների ծնվելը

Առհասարակ, եթե ընտանիքում նախկինում եղել են երկվորյակներ, հավանականությունն ավելի մեծ է: Բայց կա ևս մեկ օրինաչափություն: Ավելի բարձր հասակ ունեցող կանանց մոտ ավելի բարձր է երկվորյակ ունենալու հավանականությունը:. 2006թ. իրականացված մի հետազոտություն ցույց է տվել, որ բարձրահասակ կանայք ավելի հաճախ են հանդիսանում երկվորյակների մայրիկներ:. Պարզվում է՝ երկվորյակների մայրերը միջինում 3սմ-ով ավելի բարձր հասակ ունեն, քան մնացած մայրիկները: Ո՞ւմ մտքով կանցներ:

Դե, ի՞նչը ձեզ ամենից շատ զարմացրեց: Կարո՞ղ եք դուք ևս զարմացնել մեզ՝ մեկնաբանություններում երկվորյակների մասին հետաքրքիր փաստեր նշելով: