ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՁԵՐ ԱՌԱՋԻՆ ԾՈՎԱՓՆՅԱ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ամեն ինչ առաջին անգամից է սկսվում: Երբ խոսքը փոքրիկների մասին է, մի փոքր վախ է առաջանում: Վստահ ենք բազմատեսակ հարցեր ունեք: Այդ պատճառով Pufies-ը Ձեր փոքրիկի հետ առաջին ծովային ճանապարհորդության համար մի քանի խորհուրդ է պատրաստել: Հուսանք հիանալի ժամանակ կանցկացնեք:
1. Առաջին հերթին եկեք խոսենք, թե ի՞նչ պետք է իմանալ արևի մասին
Եթե Ձեր փոքրիկը դեռ 6 ամսական չկա, ապա նրան միշտ հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից:
Մնացեք ստվերում, բայց միևնույն է օգտագործեք արևապաշտպան քսուկ: Եթե Ձեր երեխան մեծ է, արևապաշտպան քսուկ օգտագործեք, և ժամը 11:00-16:00 ընկած ժամանակահատվածում խուսափեք արևից: Կեսօրն ամենավտանգավոր ժամանակն է արևի տակ մնալու համար:
Միշտ օգտագործեք SPF 50 և ավելի ուժեղ քսուկ:
Այսպես Ձեր երեխան շատ երկար ժամանակ պաշտպանված կմնա՝ միայն հիշեք 2 ժամից կամ ջրից դուրս գալուց հետո նորից օգտագործել այն:
2. Ի՞նչ պետք է հագցնել փոքրիկին
Երեխային թույլ հագուստ, գլխարկ և արևային ակնոց հագցրեք: Գոյություն ունեն ՈՒՄ-ից պաշտպանող ակնոցներ և հագուստներ, որոնք լավագույն տարբերակն են: Բայց միևնույն է, հագուստի տակից նույնպես պետք է օգտագործել արևապաշտպան քսուկ:
Անպայման օգտագործեք այն, նույնիսկ, երբ արև չկա:
Եթե Ձեր փոքրիկն արդեն մեծ է և քայլում է, Ձեզ հետ ծովափնյա կամ ռետինե կոշիկներ վերցրեք, որպեսզի պաշտպանեք նրանց տաք ավազից: Ձեզ հետ ավելորդ հագուստ վերցրեք՝ երեխաները չեն սիրում թաց հագուստ, ավելին՝ նրանք չպետք է այն հագնեն, քանզի թաց հագուստը ավելի շատ ՈՒՄ ճառագայթ է կլանում:
3. Ի՞նչ պետք է վերցնել
Երբ ծովափ եք հասնում, ծովին ոչ շատ մոտ պատրաստեք Ձեր «կեսօրյա ճամբարը», որպեսզի հետո ալիքներից չփախչեք: Ձեր և Ձեր փոքրիկի համար բազում սրբիչներ վերցրեք:
Միշտ Ձեզ հետ հեղուկ ունեցեք՝ ցանկալի է ջուր, որպեսզի ծարավի դեպքում Ձեր փոքրիկն ըմպի այն:
PՎերցրեք սովորականից ավելին, քանզի դուք Ձեր պատկերացրածից ավելի արագ եք շոգից ջրազրվում:
4. Փոքրիկս ուզում է ամբողջ ծովափն ուսումնասիրել՝ ի՞նչ պետք է հիշել
Եթե Ձեր երեխան ցանկանում է ուսումնասիրել ծովափին, ապա մեկը միշտ պետք է հսկի նրան:
Երեխաներն ամեն ինչ ուզում են փորձել՝ հնարավոր է փոքրիկ քար կամ ավազ փորձի ուտել: Մի՛ վախեցեք, ամեն ինչ լավ կլինի: Նրանց ջուր տվեք, և փորձեք հնարավորինս մաքրել օրգանիզմը: Նրանց նոր միջավայր բացահայտելը՝ շատ նորմալ է:
5. Կարո՞ղ եք փոքրիկի հետ ջուրը մտնել
Ջուրը մտնելիս միշտ ամուր պահեք փոքրիկին:
Կարող եք փչովի թևիկներ կամ օղակ հագցնել, բայց միևնույն է պետք է նրանց բռնեք: Մնացեք ափին մոտ, բայց ոչ երկար ժամանակով, քանզի փոքրիկը կարող է մրսել: Միշտ հիշեք, եթե դուք մրսում եք, ապա փոքրիկի համար ավելի ցուրտ է: Կարող եք սկզբում ընդամենը նրանց տոտիկները ջուրը մցնել: Եթե փոքրիկը լարված է, մի՛ ստիպեք, երբ մեծանա նա շատ ժամանակ կունենան լողալու համար:
Խորհուրդ չի տրվում մինչ 2 ամսական երեխաների հետ ծովում լողալ:
Հուսանք այս խորհուրդները օգտակար էին Ձեզ համար: Ձեր փոքրիկի ծովափնյա անվտանգության մասին լրացուցիչ հարցերի դեպքում խորհրդակցեք Ձեր մանկաբույժի հետ:
Ձեզ ուրախ հանգիստ ենք մաղթում: