Ի՞նչ է Բեղեմբերը

Մի գուցե դուք լսել եք Բեղեմբերի մասին: Դա շահույթ չհետապնդող նախագիծ է, որը գումար է հավաքում քաղցկեղի դեմ պայքարի համար՝ հորդորելով տղամարդկանց 30 օրվա ընթացքում աճեցնել բեղերը և սափրվել դրանք բեղերի երեկույթի ժամանակ: Այն փաստը, որ Բաղեմբերը այժմ դարձել է միջազգային երևույթ և շատ տպավորիչ է, քանի որ այն ունի ավելի քան 10 տարվա պատմություն:
Բեղեմբերը մեկնարկել է 2003 թ. Ավստրալիայում. նախագծի հեղինակ Ադամ Ջերոնը ասում է իր “Ted” ներկայացման մեջ՝ «հիշում էինք 70 -ականների նորաձևությունը. ամեն ինչ ասես վերադառնում է: Եվ հանկարծ, մի քանի գավաթ գարեջրից հետո, մեզանից մեկը ասեց «Իսկ բեղերը… ինչո՞ւ դրանք չեն համարվում նորաձև: Ի՞նչ կլինի բեղերի հետ… այդ օրը մենք մեր առաջ դրեցինք նպատակ կրկին դարձնել բեղերը նորաձև»:

Բեղեմբերի կանոնները՝

1. Նոյեմբերի 1-ը պետք է դիմավորել սափրված

pufies-movember_1

2. Ամբողջ ամիս պետք է աճեցնել բեղեր

pufies_movember_2

3. Ոչ թե մորուք, այլ հենց բեղեր*

*Կաթնային բեղերը ընդունվում են

pufies_movember_3

 

 

 

 

 

 

 

 

 

4. Պետք է լինել իսկական ջենտլմեն ամբողջ ամսվա ընթացքում

 

pufies_movember_4

Կային ժամանակավոր դժվարություններ, մինչդեռ առաջին տարվա ընթացքում նախագծի հաջողությունը դանդաղ էր ընթանում: Հիմնադիրները որոշեցին դարձնել իրենց նախագիծը ավելի գաղափարային: Նրանք ոգեշնչվեցին իրենց շրջապատի կանանցով, որոնք միահամուռ պայքարում էին կրծքի քաղցկեղի դեմ մինչդեռ տղամարդկանց առողջության պահպանման համար չէին ձեռնարկվում ոչ մի քայլ:

Վերափոխված նախագծի նպատակն էր մի կողմից իրազեկել և կրթել, իսկ մյուս կողմից փորձել մի նոր ու զվարճալի բան անել դեմքի մազերի հետ: Սակայն երբ շարժումը տարածվեց ողջ աշխարհով մեկ, գտնվեցին թերահավատությամբ լցված մարդիկ: Երբ 2007 թ.-ին Բեղեմբերը առաջին անգամ մեկնարկեց ԱՄՆ-ում, այն անհայտ էր լայն հասարակությանը և կենտրոնացած էր ընդամենը մի քանի վայրում: Քչերը գիտեին, որ այն Ավստրալիայում տղամարդկանց առողջության պահպանությանը նվիրված ամենախոշոր և ճանաչված բարեգործական նախագիծներից մեկն է:

Այն, ի վերջո հասավ հաջողության և այժմ Բեղեմբերը շագանակագեղձի և ամորձիների քաղցկեղի դեմ պայքարող ամենահաջողված նախագծերից է, ինչպես նաև հանդիսանում է տղամարդկանց հոգեկան առողջության նախագծերի ֆինանսավորող: Մինչ օրս, նախագիծը հավաքել է ավելի քան 550 մլն դոլլար 21 երկրներում, որոնք ուղղվել են նորարարական հետազոտությունների և հիվանդների շահերի պաշտպանությանն ուղղված կենտրոնացած ծրագրերի իրականացմանը: Այս ամենը սկսվեց Ավստրալիայում բեղերի մասին խոսակցությունից:

Այսպիսով, ինչպե՞ս դուք և ձեր երեխան կարող եք մասնակցել: Դե, քանի բեղերը աճում են , դուք կարող եք քաջալերել ձեր սիրելի տղամարդկանց անցնել իրենց տարեկան ստուգումները այս ամսվա ընթացքում: