Իմ փոքրիկի առաջին Ամանորը

Տարվա մեջ, Ամանորը ամենաընտանեկան տոնն է և հիանալի առիթ տոնելու մտերիմների հետ: Ընտանիքի նոր անդամը հաճախ չի հասկանում՝ ինչի համար է այս աղմուկը, բայց հիացած է տոնածառի բոլոր լույսերով եւ վառվռուն խաղալիքներով: Տարվա մեջ, Ամանորը ամենաընտանեկան տոնն է և հիանալի առիթ տոնելու մտերիմների հետ: Ընտանիքի նոր անդամը հաճախ չի հասկանում՝ ինչի համար է այս աղմուկը, բայց հիացած է տոնածառի բոլոր լույսերով եւ վառվռուն խաղալիքներով:

Ավանդույթ

photo

 

 

Ավանդույթները տոնը դարձնում են անմոռանալի: Դուք կարող եք վերհիշել ու անել այն, ինչ դուք արել եք մանուկ ժամանակ, կամ նոր մի բան՝ ինչը հաճելի է երկուսիդ համար: Օրինակ, թաքցնել նվերները մի այլ տեղ, քան ծառի տակ կամ Ամանորյա զվարճալի զգեստներով նկարվել ընտանիքի հետ:

 

Պատրաստեք տոնական խաղերի տարա

jar

 

Ամանորից առաջ, գույնզգույն թերթիկների վրա գրե՛ք 7 գործողություն, որոնք դուք կարող եք կատարել ձեր երեխայի հետ: Օրինակ `կարդալ Ամանորյա թեմայով գրքեր, խաղալ Ամանորյա խաղալիքներով կամ պատրաստել ձնեմարդ: Այնուհետեւ թերթիկները ծալե՛ք և գցե՛ք տարայի մեջ, ապա ամեն օր քաշե՛ք դրանցից մեկը և իրականացրե՛ք: Ամանորին դուք մի ամբողջ շաբաթ կլինեք ձեր փոքրիկի կողքին և լի զվարճալի հուշերով: Եթե այդ ամենը զվարճալի է ձեզ համար, ապա հաջորդ տարի դուք կարող եք այս խաղը կազմակերպել ողջ ամսվա համար:

Պատրաստեք Ամանորյա հուշատուփ

time_capsule

 

Գնե՛ք հուշատուփ, որտեղ կարող եք տեղադրել երեխայի առաջին ամանորի հուշանվերները (օրինակ՝ տոնական բացիկ, առաջին նվերների փաթեթավորման թղթերը կամ ժապավենները և, իհարկե, նկարներ առաջին Ամանորից): Տուփի վրա նշե՛ք այդ տարվա տարեթիվը եւ պահպանե՛ք այն: Երբ ձեր երեխան մեծանա, դուք կարող եք իր հետ բացել այդ տուփը եւ կրկին վերապրել նրա առաջին Ամանորը միասին:

 

Զարդարեք երեխայի ննջարանը

decorate

 

Երեխայի սենյակի կամ օրորոցի շրջապատի ձեւավորման համար օգտագործեք տարբեր տոնական իրեր: Առաստաղից կախե՛ք շողշողացող լույսեր կամ թղթե ձյան փաթիլներ: Պարզապես համոզվեք, որ զարդարանքները անվնաս են և հեռավորության վրա են փոքրիկից:

 

Պատրաստեք տոնական բացիկ երեխայի ձեռքերի հետքերով

card

Այս օրերին բացիկներ պատրաստելը երեխայի ձեռքի կամ ոտքի հետքերից շատ տարածված է: Այս ստեղծագործական մոտեցումը շատ հարմար է բացիկների համար, որոնք ուղարկվում են ընտանիքի անդամներին: Դուք պարզապես պետք է ներկեք իրենց ձեռքի ափը կամ ոտքի տակը տոնական գույներով, տեղադրեք դրանք մի կտոր ստվարաթղթի վրա եւ այոոոոոոո! Դուք ունեք մի յուրահատուկ ձեռագործ Ամանորի բացիկ: Պապիկն ու տատիկը շատ կուրախանան նման բացիկ ստանալու դեպքում:

Հ.Գ. Համոզվեք, որ օգտագործում եք ոչ թունավոր ջրային հումք ունեցող ներկ: Անվտանգության համար, կարող եք անել նախնական փորձարկություն – քսեք մի քիչ ներկ երեխայի ափին, թողեք մոտավորապես մեկ րոպե, ապա լվացեք օճառով: Սպասեք 24 ժամ: Եթե ազդեցություն չկա, ապա հանգիստ օգտագործեք այն:

 

Պատրաստեք լուսանկարների ալբոմ

album

Բա՛ց մի թողեք երեխայի առաջին Ամանորի առաջին արտահայտությունները, առաջին նվերի բացելը կամ առաջին խաղը ձյան հետ: Լուսանկարեք յուրաքանչյուր հետաքրքիր պահ և պատրաստե՛ք փոքրիկի լուսանկարների ալբոմ – օգտագործե՛ք բջջային հեռախոսի հավելվածներ: Կամ, ինչպես նախկինում, պարզապես տպե՛ք լուսանկարները և տեղադրե՛ք իրական ալբոմում: Այս կերպ դուք համոզված կլինեք, որ դրանք միշտ ձեզ հետ են: